Աշխարհում արեւմտյան գերիշխանության դարաշրջանն ավարտվում Է աշխարհաքաղաքական փոփոխությունների պատճառով: Օգոստոսի 27-ին այդ մասին հայտարարել Է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ելույթ ունենալով հանրապետության դեսպանների խորհրդակցությունում:
«Մենք տեսնում ենք աշխարհում արեւմտյան գերիշխանության ավարտը,- նշել Է նա:- Հանգամանքները փոխվում են»: Նրա խոսքով՝ «դա, մասնավորապես, նոր տերությունների ամրապնդումն Է»:
«Չինաստանն մղվել Է առաջին շարք, իսկ Ռուսաստանը մեծ հաջողության Է հասնում իր ռազմավարության մեջ»: Մակրոնը նաեւ հայտարարել Է, որ Ֆրանսիային անհրաժեշտ Է խորապես վերաիմաստավորել եւ նոր հարաբերություններ կառուցել Ռուսաստանի հետ:
Առանց Ռուսաստանի հնարավոր չԷ Եվրոպայում վստահության եւ անվտանգության նոր ճարտարապետություն կառուցել, նշել Է նա: Մակրոնը հավելել Է, որ Ֆրանսիայի արտաքին գործերի եւ զինված ուժերի նախարարությունների ղեկավարները մի քանի օրից բանակցությունների կուղեւորվեն Մոսկվա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: