Ջեքփոթը շահած բրիտանուհին ամսական 10 հազար ֆունտ ստեռլինգ կստանա 30 տարվա ընթացքում
Advertisement 1000 x 90

Ջեքփոթը շահած բրիտանուհին ամսական 10 հազար ֆունտ ստեռլինգ կստանա 30 տարվա ընթացքում

Մեծ Բրիտանիայի Ուեսթ Յորքշիրի կոմսության Հալիֆաքս քաղաքի բնակչուհին վերջին փողով վիճակախաղի տոմս Է ձեռք բերել եւ տարել ջեքփոթը: Այդ մասին հայտնել Է Daily Mirror հրատարակությունը:

42-ամյա Վիկի Միթչելը մեկուկես ֆունտ ստեռլինգ Է ծախսել իր վիճակախաղային առցանց-հաշվում՝ տոմս գնելու համար: Սկզբում կինը կարծել Է, թե իր շահումը կազմում Է հինգ ֆունտ ստեռլինգ, սակայն այնուհետեւ պարզվել Է, որ բրիտանուհուն հաջողվել Է տանել ջեքփոթը. այժմ նա ամսական 10 հազար ֆունտ ստեռլինգ կստանա 30 արվա ընթացքում:

Բրիտանուհին պլանավորում Է փողը ծախսել ճանապարհորդության, նոր ավտոմեքենայի գնման վրա, ինչպես նաեւ ցանականում Է տեղափոխվել ավելի ընդարձակ տուն: Կնոջ խոսքով՝ շահումը թեթեւացրել Է իր ընտանիքի կյանքը, եւ այժմ նա կարող Է իրեն թույլ տալ այն գնումները, որոնց մասին առաջ միայն երազում Էր:



Նման նյութեր