Թաիլանդի հյուսիս-արեւելքի Ուդոն Տխանի նահանգի գյուղերից մեկում հայտնաբերել են մի տղամարդու, որը, ինչպես ենթադրվում Է, 128 տարեկան Է: Այդ մասին օգոստոսի 27-ին հայտնել Է «Կխաո Սոտ» թերթի ինտերնետ տարբերակը: 128 տարեկան Օն Փհանչոմփհուն ապրում Է Չայվանի շրջանի Մոնսոմբուն գյուղում գտնվող սեփական տանը՝ իր 70 տարեկան կնոջ՝ Սոնգի, յոթ զավակների ու 11 թոռների հետ, ասված Է հաղորդագրության մեջ:
Թերթը ներկայացնում Է Թաիլանդի քաղաքացի Օն Փհանչոմփհունի անձը հաստատող փաստաթղթի լուսանկարը, որի վրա ծննդյան ամսաթիվ Է նշված 1891 թվականի ապրիլի 9-ը:
Ծննդյան այս տարեթվով թաիլանդցի երկարակյացը կարող Է հավակնել մոլորակի ամենատարեց տղամարդկանցից մեկի կոչմանը, նշում Է հրատարակությունը:
Տղամարդն ինքնուրույն Է տեղաշարժվում, ինքն Է աստիճաններով բարձրանում երկրորդ հարկ: Լրագրողի ստացած տպավորություններով, որը հանդիպել Է երկարակյացի ու նրա ընտանիքի հետ, Փհանչոմփհուն միանգամայն առողջ դատողություն ունի եւ լավ հիշողություն: Նա իր երկարակեցությունը բացատրում Է առողջ բնական սնունդով եւ մշտական ֆիզիկական բեռնվածությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: