«Հարյուր հոգի ուզում են շենք կառուցվի ու մանկապարտեզ լինի, ընդամենը յոթ հոգի գոռում են՝ էսինչ հեռացիր»,- անդրադառնալով Երևանի Թումանյան 2-րդ անցուղի 5/9 հասցեում կառուցվող շենքի շինարարության դեմ բողոքող քաղաքացիների հիմնավորումներին, նշեց Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը։ Նա ներկայացրեց, որ նախկինում նախատեսված էր կառուցել 18 հարկանի շենք, այժմ դրանց թիվը նվազեցվել է՝ հասցնելով 12-ի, շենքը պետք է ընդգրկեր 700 քառակուսի մետր, բայց լինելու է 490 քառակուսի մետրի վրա: «Էս բակի ամենամեծ խնդիրը, որ ինքը սարսափելի մեծ բակ ա, մոտավորապես՝ 5-6 հեկտարանոց։ Կառուցապատողը իր վրա վերցրել է 4 բակերի բարեկարգումը։ Կառուցապատողը Լևոն Օրդուխանյանն է»,- ասաց վարչական շրջանի ղեկավարը։
Մանրամասները՝ տեսանյութում:
Ռոբերտ Անանյան
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ factor.am