Մեքսիկայից էքստրեմալ յոգայի սիրահար 23-ամյան Ալեքսա Տերազասը սեփական անփութության զոհն է դարձել:
The Sun-ը հայտնում է, որ աղջիկը պատշգամբի բազրիքներին յոգայի վտանգավոր դիրք էր ընդունում, սակայն կորցրել է հավասարակշռությունը եւ ցած տապալվել 24 մետր բարձրությունից: Միջադեպը խցիկը գրանցել է մինչեւ ընկնելը տառացիորեն մեկ վայրկյանում:
Ալեքսան կոտրել է 110 ոսկոր, եւ հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ վիճակում: Կոտրվածքները տարածվում են, ընդհանուր առմամբ, վերին եւ ստորին վերջույթների վրա, ինչպես նաեւ գլխի եւ կոնքի շրջանի: Բուժման առաջին փուլում կատարվել է ծնկահոդերի եւ սրունքաթաթային հոդերի 11 ժամ տեւած վիրահատություն: Բժիշկների գնահատմամբ՝ նա համենայնդեպս 3 տարի չի կարողանա քայլել:
Միաժամանակ, Ալեքսայի հարեւանները պատմել են, որ նա բավականին հաճախ էր պատշգամբում վտանգավոր հնարքներ կատարում: Քննության արդյունքներով՝ միջադեպը որակվել է որպես դժբախտ դեպք: