Ջենիֆեր Լոպեսի փեսացուն խոստովանել է, որ հաճախ է ստրիպտիզ ակումբներ այցելել (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ջենիֆեր Լոպեսի փեսացուն խոստովանել է, որ հաճախ է ստրիպտիզ ակումբներ այցելել

Երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը շատերի համար շոկային հայտարարություն է արել. նա փեսացուին՝ 44-ամյա Ալեքս Ռոդրիգեսին ստիպել է պատմել ստրիպտիզ ակումբներ այցելությունների մասին։ Խնդիրն այն չէ, որ աստղին հարկավոր է բացահայտել նրան. մանրամասները հարկավոր են եղել նոր ֆիլմի վրա աշխատանքի համար, որում նա գիշերային ակումբի պարուհու է մարմնավորում։

Շուտով վարձույթում կհայտնվի «Մերկապարուհիներ» ֆիլմը, որի հերոսուհիները՝ ստրիպտիզ ակումբի «պրիմա» պարուհիներ, կորցրել են բոլոր միջոցները և ցանկանում են դրա համար վրեժ լուծել Ուոլ Սթրիթի ֆինանսագետներից։

Հերոսուհու կերպարը համոզիչ մարմնավորելու համար Լոպեսը ստիպված է եղել խորությամբ ուսումնասիրել ստրիպտիզի ոլորտը։ Այդ հարցում նրան օգնել է նաև սիրելին՝ Ալեքս Ռոդրիգեսը, որն, ինչպես պարզվել է, հաճախ է նման վայրեր այցելել։ «Նա ասաց, որ մարզիկները հաճախ են նման վայրեր այցելում և քիչ բան չգիտի այդ ամենի մասին։ Ալեքսն ինձ բացատրել է՝ ինչպես է ամեն ինչ կարգավորված»,- E! Red Carpet & Award Shows-ի եթերում հայտնել է Ջենիֆեր Լոպեսը։

news.am