Տղան ամուսնացել է միանգամից երկու աղջկա հետ, որպեսզի նրանցից որևէ մեկին չնեղացնի. pastinfo.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Տղան ամուսնացել է միանգամից երկու աղջկա հետ, որպեսզի նրանցից որևէ մեկին չնեղացնի. pastinfo.am

Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել օգոստոսի 17-ին Ինդոնեզիայի Կալիմանտան կղզում: Տեսանյութում փեսացուն նստած է իր երկու ընտրյալ աղջիկների հետ և անվստահ ընթերցում է երդումները: Երբ տղան ընդհատվում է, հարսանիքին ներկա գտնվողները բարի ծիծաղում են և քաջալերում են հուզված փեսացուին, հայտնում է Unilad-ը:

Ինդոնեզիայի համար բազմակնությունը բնորոշ է, չնայած վերջերս, Եվրոպայի ազդեցության պատճառով, բազմակնությունը սկսել է ամենուրեք դատապարտվել: Բայց մեր պատմության հերոսը ծանրակշիռ հիմք ուներ՝ այդպես վարվելու համար. նա այլ կերպ չէր կարող:

«Նրանք երկուսն էլ տառապում էին այս երկիմաստության պատճառով, և ես պարզապես չէի կարող դա տանել: Հետևաբար, ես որոշեցի երկուսի հետ էլ ամուսնանալ»,- ասել է տղան:

pastinfo.am



Նման նյութեր