SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ կամ այսօր անհայտ անձը կամ անձինք կոտրել է Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի վարչական տարածքում գտնվող արագաչափ սարքը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ օգոստոսի 28-ին, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները ծառայության ընթացքում նկատել են, որ Վարդենիս-Երևան ավտոճանապարհի Կարճաղբյուր գյուղի տարածքում տեղակայված «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ին պատկանող արագաչափ տեսանկարահանող սարքը այրման և կոտրելու միջոցով վնասել են։ Փաստի առթիվ ոստիկանության Վարդենիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Վնասի չափը պարզվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: