
Ռուսաստանի տիեզերական գործակալությունը՝ Ռոսկոսմոսը, Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանին առաջարկել է թուրք տիեզերագնացի ուղարկել Միջազգային տիեզերակայան: Այս մասին հայտնում է Անադոլու գործակալությունը:
«Մենք հառաջարկ ունենք՝ թուրք տիեզերագնացի ուղարկել ուղեծիր՝ տոնելու հանրապետության հոբելյանը: Տիեզերագնացների պատրաստման կետնրոնը պատրաստ է աշխատել այս ուղղությամբ», – ասել է Ռոսկոսմոսի ղեկավար Դմիտրի Ռոգոզինը:
Տեղեկացնենք, որ Էրդողանն այցով գտնվում է Մոսկվայում:
Թուրքիան հանրապետության 100-ամյակը տոնելու է 2023 թվականին: