Գիտնականները հայտնել են ցավի դեմ պայքարի պարզ և հասանելի մեթոդի մասին
Advertisement 1000 x 90

Գիտնականները հայտնել են ցավի դեմ պայքարի պարզ և հասանելի մեթոդի մասին

Գիտնականների միջազգային խումբը հայտնել է ցավի դեմ պայքարի պարզ և հասանելի մեթոդի մասին: Անցկացված հետազոտությունների համաձայն՝ ցավային զգացողությունների հաղթահարմանը մարդուն օգնում է նրա զուգընկերոջ ներկայությունը: Ընդ որում՝ աջակցությունը կարող է լռելյայն լինել, առանց որևէ ֆիզիկական շփման:

Փորձարկումներին մասնակցելու համար նորգրավվել են 48 տարբեր սեռի զույգեր: Ընդ որում՝ զուգընկերներից մեկը պետք է մշտապես եղունգների շրջանում չափազանց տհաճ ցավային զգացողություններ ունենար: Փորձարկումն անցկացվել է 2 անգամ՝ մասնագետի հետ մենակ կամ իր զուգընկերոջ ներկայությամբ, ում արգելված էր ինչ-որ կերպ աջակցել իր երկրորդ կեսին:

Ալգոչափի միջոցով (սարք ցավային զգայունության չափման համար) գիտնականները պարզել են, որ իր զուգընկերոջ ներկայությամբ ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց ցավի շեմը բարձրացել է: Ընդ որում՝ ցավազրկողի արդյունքը ուժեղացել է այն դեպքում, եթե փորձարկվողն իր սիրեցյալի կողմից ավելի մեծ կարեկցանք է զգացել:

Աշխատանքի համահեղինակ, Ավստրիայի Բժշկագիտության, բժշկական տեղեկատվության և տեխնոլոգիաների համալսարանից Ստեֆան Դյուշեկը նշում է, որ էմպատիան իսկապես կարող է ցավային զգացողությունների ժամանակ դիսթրեսը զսպել:

Անցկացված փորձարկումներին ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ Scandinavian Journal of Pain ամսագրում հրապարակված հոդվածում:

med.news.am