Ծանրամարտի Հայաստանի հավաքականը շարունակում է մարզումներն աշխարհի առաջնության նախապատրաստական փուլում: Սեպտեմբերի 1-ին Հայաստանի հավաքականն ուսումնամարզական վերջնական հավաքի կմեկնի Ուկրաինա, որտեղից էլ մեր ծանրորդները ուղևորություն կվերցնեն դեպի Թաիլանդ:
Մեր ընտրանու գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը չի սիրում մրցումներից առաջ կանխագուշակություն անել, բայց նշում է, որ բոլոր ծանրորդներն էլ իրենց քաշային կարգերում պայքարելու են բարձր տեղերի ու լավ արդյունքների համար:
…Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությունում ունենալու է ներկայացուցչական կազմ: Աշխարհի չեմպիոնի կոչման համար տղամարդկանց մրցումներին կմասնակցեն օլիմպիական փոխչեմպիոններ Գոռ Մինասյանն ու Սիմոն Մարտիրոսյանը (աշխարհի գործող չեմպիոնի կարգավիճակով), աշխարհի և Եվրոպայի առաջնության հաղթողներ ու մրցանակակիրներ Ռուբեն Ալեքսանյանը, Անդրանիկ Կարապետյանը, Հակոբ Մկրտչյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Սամվել Գասպարյանը: Կանանց մրցումներում հանդես կգան Իզաբելլա Յայլյանը և Տաթևիկ Հակոբյանը:
Ավելի մանրամասն՝ armeniasputnik.am