Հայ բազմազավակ եղբայրները ներառվել են Ռուսաստանի ամենահարուստ կլանների ցանկում. Forbes. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Հայ բազմազավակ եղբայրները ներառվել են Ռուսաստանի ամենահարուստ կլանների ցանկում. Forbes. armeniasputnik.am

Ռուսաստանի խոշորագույն ընկերություններից մեկի` «ՌԵՍՈ–Գարանտիա» ապահովագրական ընկերության սեփականատերեր Սերգեյ և Նիկոլայ Սարկիսովները,  Ռուսաստանի ամենահարուստ կլանների ցուցակում զբաղեցրել են 8-րդ հորիզոնականը։

Այս մասին գրված է Forbes ամսագրի վարկանշային աղյուսակում։

Forbes–ը կազմել է ամենահաջողակ գործարարական տոհմերի՝ թվով 6-րդ վարկանիշային աղյուսակը: Մեկ տարվա ընթացքում այն մեկ երրորդով փոփոխվել է։ Սարկիսովների կարողությունը 1.6 մլրդ դոլար է գնահատվել։

Սերգեյ Սարկիսովը 60 տարեկան է, նա ՌԵՍՈ խմբի համասեփականատեր է։ Ամուսնացած է, ունի 5 երեխա, բնակվում է Մոնակոյում։  Նրա եղբայր Նիկոլայ Սարկիսովը նույնպես ՌԵՍՈ խմբի համասեփականատեր է։ Նա 51 տարեկան է, ամուսնացած է, ունի 8 երեխա, ապրում է Լիոնում։

Սարկիսովներին է պատկանում «ՌԵՍՈ–Գարանտիա» ընկերության բաժնետոմսերի 60,6%–ը,  36,7%–ը պատկանում է աշխարհում խոշորագույն AXA ֆրանսիական ապահովագրական և ներդրումային խմբին։ Սարկիսովներն ունեն 115 հա հողատարածք Մոնակոյում, 3 տուն Լոս Անջելեսում, առանձնատուն Լոնդոնում, դղյակ Ֆրանսիայում և այլն։

2018 թվականին եղբայրներին խարդախության մեջ է մեղադրել ուկրաինացի գործարար Լև Խլյավիչը։ Նրա խոսքով` 2008 թվականին իրենք նրանից գնել են «Ուկրինմեդստրախի»  33% –ը։ Սակայն 2019 թվականի հուլիսին գործը փակվել է հանցակազմի բացակայության պատճառով։

Սերգեյ Սարկիսովի ավագ որդի Նիկոլայը, որը ռեժիսոր է,  հոր հետ համատեղ հանդիսանում է  Blitz Production պրոդյուսերական ընկերության սեփականատեր ԱՄՆ–ում։ Սերգեյ Սարկիսովը կինոարտադրությամբ է զբաղվում ոչ միայն Ամերիկայում, այլև Ռուսաստանում։

Ավելի մանրամասն՝ armeniasputnik.am