
Լյուքսեմբուրգի «Ժոզի Բարտել» մարզադաշտում օգոստոսի 29-ին «Արարատ-Արմենիան» ԵԼ փլեյ-օֆֆի պատասխան խաղը կանցկացնի «Դյուդելանժի» հետ: Երևանում կայացած խաղում մեր չեմպիոնը հաղթել է 2-1 հաշվով: Արտագնա խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին:
Օգոստոսի 28-ին հայկական թիմը վերջին մարզումն է անցկացրել վճռորոշ խաղից առաջ:
Ակումբի մամուլի ծառայությունը հրապարակել է հանդիպման լուսանկարները:
armsport.am