Ո՞ր վիրահատություններն են իրականացվելու պետպատվերով
Advertisement 1000 x 90

Ո՞ր վիրահատություններն են իրականացվելու պետպատվերով

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․ «Հայաստանում այսուհետ մինչև 18 տարեկան երեխաների հիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումն ամբողջությամբ կիրականացվեն պետպատվերի շրջանակներում: Նախկինում եթե հիվանդնոցային բուժումը հասանելի էր մինչև 7 տարեկան երեխաներին, ապա ՀՀ կառավարության ընդունած որոշման համաձայն, այսուհետ այն հասանելի կլինի մինչև 18 տարեկաններին:

Հատկապես ո՞ր վիրահատություններն են ներառված անվճար բուժօգնության ցուցաբերման ցանկում, ի՞նչ ընթացակարգեր է ենթադրում անվճար բուժսպասարկումը և ինչքանո՞վ  է առողջապահական համակարգը պատրաստ անխոչընդոտ անցում կատարելու որոշակի  տարիքային շեմի համար նախատեսված բուժսպասարկման իրականացման, պարզաբանում խնդրեցինք գերատեսչությունից:

ՀՀ ԱՆ մոր և մանկան վարչության պետի պաշտոնակատար Նունե Փաշայանի տեղեկացմամբ, հիվանդանոցային բուժումը վերաբերում է  այն դեպքերին, երբ երեխան հոսպիտալացվում է և գտնվում է շուրջօրյա վերահսկողության տակ: Անվճար են դարձել գրեթե բոլոր վիրաբուժական միջամտությունները, ընդ որում նաև նորագույն թանկարժեք տեխնոլոգիաներով իրականացվող վիրահատությունները»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: