3 պարզ փոփոխություն, որոնք կարող են երկարացնել ձեր կյանքը 12 տարով
Advertisement 1000 x 90

3 պարզ փոփոխություն, որոնք կարող են երկարացնել ձեր կյանքը 12 տարով

Կենսակերպի ընդամենը երեք պարզ փոփոխություն կարող է միջին վիճակագրական մարդու կյանքը երկարացնել 11-12 տարով, հավաստում են Քեմբրիջի համալսարանի (Մեծ Բրիտանիա) մասնագետները։ Դրա համար հարկավոր է ընդամենը հրաժարվել ծխելուց (կամ երբեք չսկսել ծխել), հետևել առողջ սննդակարգին և լինել ֆիզիկապես ակտիվ։

Գիտնականները վերլուծել են 45-79 տարեկան 25 հազար մարդու տվյալները։ Կամավորների հետ զրուցել են, նրանք պատասխանել են սնվելու և կենսակերպի մասին հարցերին, ինչպես նաև զննվել են բժիշկների կողմից։

Արդյունքում պարզվել է հետևյալը.

  • օրական 5 բաժին մրգի և բանջարեղենի օգտագործումը կյանքը միջինը երկարացնում է 3 տարով,
  • ծխելուց ձեռնպահ մնալը կյանքը երկարացնում է 4-5 տարով,
  • կանոնավոր ֆիզիկական ակտիվությունն օգնում է 3 տարի ավելի ապրել։

Գիտնականները կոչ են անում բոլորին ուշադրություն դարձնել այս հետազոտության արդյունքներին  և համապատասխան շտկումներ մտցնել իրենց կյանքում։

Օֆիսային կամ նստակյաց այլ աշխատանք ունեցող մարդկանց նրանք խորհուրդ են տալիս  օրական նվազագույնը մեկ ժամ հատկացնել ֆիզիկական ակտիվությանը, անգամ եթե դրանք պարզապես ոտքով զբոսանքներ լինեն։ Նրանք, ովքեր քիչ են շարժվում աշխատավայրում, պետք է հավելյալ բեռնվածությանը հատկացնեն օրական ևս 30 րոպե։ Իսկ նրանք, ովքեր ակտիվ են և շատ են շարժվում աշխատավայրում, լրացուցիչ վարժությունների կարիք չունեն։

med.news.am