
Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Սամվել Կարապետյանը ներկա կգտնվի Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆ փուլի «Ֆ91 Դյուդելանժ»-«Արարատ-Արմենիա» պատասխան հանդիպմանը:
Հանդիպումը կկայանա այսօր՝ օգոստոսի 29-ին, Լյուքսեմբուրգում:
Ֆուտբոլային ակումբի երկրպագուները խաղից առաջ Լյուքսեմբուրգում երթ կիրականացնեն դեպի մարզադաշտ, իսկ Երևանում ստեղծվել են երկրպագուների համար նախատեսված վայրեր՝ բացօթյա դիտման համար: