Ինչպես գրում է tert.am կայքը, ռուսական «Ռոսիա 24» հեռուստաալիքն անդրադարձել է ՀՀ սահմանադրական դատարանի կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի երկու դիմումների քննությունը հետաձգելուն:
Հեռուստաալիքին տեսակապով հարցազրույց է տվել նաև ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը, որն ասել է, որ Ռոբերտ Քոչարյանի դեմ 2 մեղադրանքներն էլ չունեն ոչ մի լուրջ հեռանկար՝ օբյեկտիվ դատավարության պարագայում:
Այնուհետ ներկայացվում են 2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած կադրերը, նշվում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ու նրա կողմնակիցները չէին ընդունում նախագահական ընտրությունների արդյունքները և պնդում էին, որ նախագահ է ընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը:
Լրագրողն ընդգծում է նաև այն փաստը, որ «գաղտնիք չէ, որ Ռոբերտ Քոչարյանն ու ՀՀ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը միշտ տարբեր քաղաքական ճամբարներում են եղել»:
Ամբողջությամբ՝ tert.am