Զոհրաբ Մնացականյանի, Ռուբեն Ռուբինյանի և Մխիթար Հայրապետյանի աննախադեպ նվաճումները
Advertisement 1000 x 90

Զոհրաբ Մնացականյանի, Ռուբեն Ռուբինյանի և Մխիթար Հայրապետյանի աննախադեպ նվաճումները

Զոհրապ Մնացականյանը լուծել է երկիր գործադիր իշխանության առջև ծառացած բոլոր դիվանագիտական խնդիրներն ու հիմա սահուն անցում է կատարում խորհրդարանական դիվանագիտության «նվաճումների» արձանագրմանը:

Ցավոք, արտաքին գործերի նախարարը ժամանակի սղության պատճառով մոռացավ ԱԺ ամբիոնից խոսել խորհրդարանական դիվանագիտության մի շարք «փառահեղ նվաճումների» մասին: Այդ պատճառով էլ ստորև ներկայացնում եմ դրանցից մի քանիսը, որպեսզի «իշխանության տերը լինելու» կեղծիքին դեռ հավատացած մարդիկ, աչքաթող չանեն այդ «նվաճումները»:

Ռուբեն Ռուբինյանի նվաճում. «Սխալ» քվերակություն Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում: ԱԺ արտքաին հարաբերությունների նախագահի «սխալ» քվեարկությունից անտանելի բան Աժ խորհրդարանական դիվնագիտության հետ դժվար թե պատահեր: Խորհրդարանական դիվանագիտության թիվ մեկ պատասպանատուներից մեկը ուղղակի չգիտի ինչ է դիվանագիտությունը: Նույնիսկ այդքան համարձակություն չունեցաք ողջ իշխանությամբ, որ ասեիք, թե ոնց ուզել այդպես էլ քվերակել է:

Մխիթար Հայրապետյանի նվաճում. Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավարի պաշտոնից հրաժարում: Պատճառը երևի Մխիթար Հայրապետյանի գերունակություններն էին, որ Ա. Աշոտյանի օգնությանը դիմելուց հետո անգամ չկարողացավ գլուխ բերել այդ պաշտոնը:

Տարատեսակ համաժողովների լիագումար նիստերից բացակայությունների նվաճում. Ադրբեջանցի պատվիրակների պնդումներին հակադարձ պատասխանների բացակայություն:

Ինչ խոսք, նվաճումների շարքը կարելի է շարունակել, ուղղակի Զ. Մնացականյանի նման փորձառու դիվանագետը (գոնե կարծիքների գերակշիռ մասն այդպիսին էին իր մասին, մինչ նախարար նշանակվելը) այս մասին պիտի ևս խոսեր Աժ ամբիոնից, իսկ խորհրդարանականներին ուղղված հաճոյախոսությունները կարող էին կազմակերպվել նաև մեծամասնության խմբակցության սենյակում:

Աննա Մկրտչյան

Armenia First նախաձեռնող խմբի համահիմնադիր (իրավական խմբի ղեկավար)



Նման նյութեր