Վերականգնվում է Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղի «Աղջկաբերդ» հուշարձան-թանգարանը: Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է «Բերդաշեն» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ճարտարապետ Սևակ Ասրյանը:
Նրա խոսքով՝ Մեծ Հայրենական պատերազմում զոհված արցախցիների հիշատակին նվիրված մոտ 30 մետր բարձրությամբ եռահարկ շինությունն իր մեջ ներառում է նաև թանգարանը, որտեղ Աղջկաբերդ ամրոցի ու նրա մոտ գտնվող հին բնակատեղիների պեղումների ժամանակ գտնված ցուցանմուշների մեծ հավաքածու կա: