Երգչուհի Վալերիան Instagram-ում տեսանյութ է հրապարակել և կատակել է իր երկրպագուների հետ, ովքեր չեն հավատում, որ 51 տարեկան երգչուհին պահպանել է երիտասարդ դեմքն ու գեղեցիկ կազմվածքը՝ չդիմելով պլաստիկ վիրաբույժության օգնության։
Տեսանյութում նա հատուկ ֆիլտրի օգնությամբ փոխել է դեմքը՝ վերածվելով գլամուրային շիկահերի։ Վալերիան նշում է նաև, որ հոգնել է բնական լինելուց, բոլորն ինչ-որ փոփոխություններ են անում արտաքինում, իսկ ինքը՝ ոչ։
Կադրում հայտնվում է կրկին ֆիլտրով դիմափոխված հայտնի դիմահարդար Յուրի Ստլյարովը։
Տեսանյութն օգտատերերի կողմից բազմաթիվ մեկնաբանությունների է արժանացել։