Լուիս Էնրիկեի դուստրը մահացել է 9 տարեկան հասակում
Advertisement 1000 x 90

Լուիս Էնրիկեի դուստրը մահացել է 9 տարեկան հասակում

«Բարսելոնայի» ու Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի 9-ամյա դուստր Քսանան մահացել է ոսկորների քաղկեղի հիվանդությունից:

Մեր դուստր Քսանան այսօր ցերեկը մահացավ 5 ամիս քաղկեղի դեմ պայքարելուց հետո:

Քսանա, մենք կարոտելու ենք, բայց քեզ հիշելու ենք մեր կյանքի յուրաքանչյուր օրերում: Հուսով ենք` կրկին կհանդիպենք: Դու լինելու ես մեր ընտանիքի ուղորդող աստղը:

Հանգչիր խաղաղությամբ, Քսանիտա: Քո ընտանիք»,- գրել է Լուիս Էնրիկեն իր թվիթերյան էջում:

Հիշեցնենք, որ դստեր հիվանդության պատճառով է 49-ամյա մասնագետը հրաժարական տվել Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից:

armfootball.am