Շունը տերերին փրկել է հրդեհից և ողջ-ողջ այրվել
Advertisement 1000 x 90

Շունը տերերին փրկել է հրդեհից և ողջ-ողջ այրվել

ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի Սենտ Լուիսիի օկրուգում շունը տերերին փրկել Է հրդեհից եւ զոհվել: Այդ մասին հաղորդել Է TCPalm-ը:

Միջադեպը տեղի Է ունեցել օգոստոսի 28-ին: 68-ամյա Ֆրեդ Դոնհիան պատմել Է, որ Դենիս անունով իր շունը գիշերվա կեսին սկսել Է հաչել, մինչ ամբողջ ընտանիքը քնած Է եղել: Տղամարդն արթնացել Է և տեսել, որ խոհանոցն այրվում Է: Նա արթնացրել Է կնոջը և երեխային, նրանց հետ դուրս վազել տնից և կանչել փրկարարներին: Տեղ ժամանած փրկարարներին հաջողվել Է մեկ ժամում մարել կրակը: Նրանք փրկել են Դոնհիայի տնային ճագարին, բայց ոչ նրա շանը: «Դա ողբերգություն Էր: Դենիսն այնքան լավն Էր: Եթե նա չլիներ, մենք երբեք չԷինք իմանա հրդեհի մասին, Շունը փրկեց մեր կյանքը՝ դրա համար վճարելով սեփական կյանքը»,- ասել Է ամերիկացին:

Դոնհիայի որդուն տարել են հիվանդանոց, ընտանիքի մնացած անդամները չեն տուժել: Այժմ նրանք ապրում են ազգականների մոտ: Հրդեհի պատճառը հետաքննվում Է:



Նման նյութեր