Եթե իրավիճակի վերահսկողությունը գնալով չխստացվի, ապա շատ շուտով Հայաստանը կհասնի Հնդկաստանին՝ աղիքային հիվանդությունների տարածման, սննդային թունավորումների մակարդակով
Advertisement 1000 x 90

Եթե իրավիճակի վերահսկողությունը գնալով չխստացվի, ապա շատ շուտով Հայաստանը կհասնի Հնդկաստանին՝ աղիքային հիվանդությունների տարածման, սննդային թունավորումների մակարդակով

Պրոֆեսիոնալ Զբոսավարների Ասոցիացիայի նախագահ Յաշա Սոլոմոնյանի ֆեյսբուքյան գրառումը.

Հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ, որ ՀՀ֊ում ռեստորանային սննդի որակը գտնվում է մտահոգիչ վիճակում (հատկապես տուրիստական ռեստորաններինը)։

Տուրիզմի զարգացմանը զուգընթաց, եթե իրավիճակի վերահսկողությունը գնալով չխստացվի, ապա շատ շուտով Հայաստանը կհասնի Հնդկաստանին՝ աղիքային հիվանդությունների տարածման, սննդային թունավորումների մակարդակով։

Էդպիսի խումբ չեմ ունենում, որ 20֊30% հյուրերը չունենան աղիքային խնդիրներ, երբեմն, կախված եղանակից, ցուցանիշը հասնում է 50֊70%֊ի։

Վիճակագրությունն այդպիսին է նաև գործընկերներիս մոտ։

Դե էլ չեմ խոսում, որ մենք՝ զբոսավար֊վարորդներս գտնվում ենք շատ ռիսկային խմբում, և անընդհատ սեփական ստամոքսաղիքային տրակտի հիվանդությունների բուժմամբ ենք զբաղված։

Չգիտեմ էլ, թե որ կառույցներին ա պետք նշել էս գրառման տակ։

Համենայն դեպս David Pipoyan – ից կսկսեմ)

ՀԳ. Թող գործընկեր֊ռեստորաններն իզուր չնեղանան ինձանից։ Ինչ անում ենք՝ մեր բոլորի համար ենք անում։

ՀՀ Զբոսաշրջության կոմիտե/Tourism Committee of RA
ՀՀ առողջապահության նախարարություն
Ռեստորանների Հայկական Միություն Armenian Restaurant Association