Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Украинская правда»-ն տեղեկություն է տարածել, որ Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին Ուկրաինայի իշխանությունների հրահանգով կհանձնվի Վրաստանին, որտեղ Սակաշվիլիի դեմ Վրաստանի ներկայիս իշխանությունները մի քանի քրեական գործերերեն հարուցել և հայտարարել հետախուզում…
Ուկրաինայի նախագահ Պ.Պոռոշենկոյի և Օդեսայի արդեն նախկին նահանգապետ Մ.Սաակաշվիլիի հարաբերությունները կտրուկ վատթարացան,երբ նոյեմբերի 7-ին Սաակաշվիլին ինքնակամ լքեց Օդեսայի նահանգապետի պաշտոնը և խիստ քննադատության ենթարկեց Պորոշենկոյին՝ մեղադրելով նրան կոռուպցիայի մեջ…
Նա նաև հայտարարել էր, որ պատրաստվում է ստեղծել իր սեփական քաղաքկան ուժը Ուկրաինայում և հասնել Գերագույն Ռադայի ցրմանը՝ երկրում նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար…
Հիշեցնեմ, որ մի քանի օր առաջ էլ Սաակաշվինին լրագրողների ասել էր, որ Ուկրաինայի նախագահը պատրաստվում է նրան զրկել Ուկրաինայի քաղաքացիությունից…
Ի դեպ, Սաակաշվիլիի ձախւուղոմներն այսքանով չեն ավարտվում… Վերջերս Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրությոններում Մ.Սաակաշվիլիի հարազատ «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը խայտառակ պարտություն կրեց Բ.Իվանիշվիլիի «Վրացական երազանք»-ին…»: