Սարգիս և Մանո Գրիգորյանների դստեր՝ Յանայի տեսահոլովակի շնորհանդեսը, «քաղցր» խնջույքն ու հայտնի հյուրերը. life.tert.am
Advertisement 1000 x 90

Սարգիս և Մանո Գրիգորյանների դստեր՝ Յանայի տեսահոլովակի շնորհանդեսը, «քաղցր» խնջույքն ու հայտնի հյուրերը. life.tert.am

Սարգիս և Մանո Գրիգորյանների կրտսեր դուստրը՝ Յանան, արդեն հասցրել է ինստագրամյան հարթակում հայտնի դառնալ որպես Yana Sweet։ Փոքրիկն առաջին անգամ լսարանին հայտնի դարձավ, երբ հայրիկի՝ Սարգիս Գրիգորյանի հետ նկարահանվեց «Դեպի վայրէջք» հեռուստանովելում, ապա, ավելի ուշ, Յանան Լիդուշիկի հետ ներկայացրեց իր երաժշտական առաջին տեսահոլովակը՝ «Բարի օր»։ Փոքրիկն արդեն անհատական տեսահոլովակ ունի՝ Yana Star, որի շնորհանդեսը հայտնի ծնողները կազմակերպել էին երևանի ժամանցի վայրերից մեկում։

Tert.am Life-ը ներկա է եղել, զրուցել երգի ու տեսահոլովակի ստեղծման մասին և ֆիքսել մյուս հետաքրքիր դրվագները։

Yana Star երգի երաժշտության հեղինակը Նիկ Էգիբյանն է, բառերը գրել է Վլադիմիր Պողոսյանը, իսկ միտքը, ինչպես նշեց Մանոն, տվել են հենց դուստրերը՝ Յանան և Էվան։

«Երգի  գաղափարը մեզ մոտ բավականին անսպասելի է ծագել․ ընտանիքով գնում էինք հանգստանալու և մեծ դուստրս՝ Էվան, ով շատ է սիրում փոփ ժանրի երաշտություն, ճանապարհին լսում էր ոը Յանայի հետ սկսեցին բարձր ձայնակցել։ Երբ իրենք երկուսով շատ ակտիվ սկսեցին երգել,  մենք զգացինք, որ արդեն սերունդների տարբերություն կա, ավելին՝ ես ու Սարգիսը հասկացանք, որ ճաշակով մի քեչ հետ ենք մնացել։ Որոշեցինք անել այնպիսի երգ, որը կլինի ժամանակակից, կունենա թիթիզություն, գույներ, փայլ։ Երբ գաղափարն արդեն կար, ընտրեցինք թեման։ Հաշվի առնելով, որ առաջին երգն ավելի ընդհանրական էր՝ «Բարի օր», այս մեկը ցանկացանք լինի Յանայի մասին պատմող»,- ասաց Մանոն

Ամբողջությամբ՝ life.tert.am