Գուցե Մեսսիի մոտ ստացվե՞ր, եթե նա խաղար ոչ թե Արգենտինայի, այլ Իտալիայի հավաքականում, կամ գուցե Մաուրո Իկարդին փայլեր Իսպանիայի ընտրանու կազմում:
Էդերսոն Մորաես
Էդերսոն Մորաեսը ծնվել է Բրազիլիայում՝ Օզասկա քաղաքում: Նա 15 տարեկան հասակում ընդունված Սան Պաուլոյի ֆուտբոլային ակումբի երիտասարդական ակադեմիա: Մեկ տարի անց Մորաեսը տեղափոխվեց Պորտուգալիա և խաղաց «Բենֆիկայի» երիտասարդական հավաքականներում: 2017-ին Բրազիլիայի հավաքականի համար պայքարելուց առաջ նա 8 տարի անցկացրեց Պորտուգալիայում և ստացավ երկքաղաքացիություն: Բայց «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահը ընտրեց իր հայրենիքի ազգային հավաքականը:
Մարկինյոս
Նախքան Մարկինյոսը ընտրություն կատարեր Բրազիլիայի հավաքականի օգտին, լուրեր կային Պորտուգալիայի հավաքականի մասին: Պաշտպանն այդ հարցի մասին պատասխանում էր այսպես.
«Ամեն ինչ պետք է ուսումնասիրվի, վերլուծվի իմ մենեջերի և ընտանիքի հետ: Եթե հրավեր գա Պորտուգալիայի հավաքականից, ինչու՞ ոչ: Ես շատ հպարտ և ուրախ կլինեմ»:
Իր ընտրությունից հետո Մարկինյոսը խոստովանեց. «Այո, ես նման միտք ունեի իմ գլխում: Ես որոշ ժամանակ մտածում էի այդ մասին: Բայց դա այլևս չի քննարկվում: Վստահ եմ, որ ես կայացրել եմ լավագույն որոշումը»:
Խոսե Խիմենես
Խոսե Խիմենեզը ծնվել է Ուրուգվայում՝ Տոլեդո քաղաքում:Իր հայրիկի արմատների շնորհիվ Խոսեն կարող էր լավ ամրապնդել Իսպանիայի հավաքականի պաշտպանությունում, բայց նրա ընտրությունն անսասան էր:
Դավիդ Ալաբա
Դավիդ Ալաբի մայրը գաղթել է Ֆիլիպիններից Ավստրիա և աշխատել որպես բուժքույր: Դավիթի հոր հետ ամեն ինչ շատ ավելի հետաքրքիր է: Նրա անունը Ջորջ է, և նա արքայազն է Նիգերիայից
«Ես արքայազն եմ, իսկ իմ քեռին Օգեր Ռեմո գյուղի թագավորն է: Այն գտնվում է Լագոսի մոտակայքում և ունի 60 000 բնակչություն»:
Ալաբան հավաքական ընտրելիս ուներ 3 տարբերակ. Նիգերիայի և Ավստրիայի ֆուտբոլային միությունները նրա համար շատ ակտիվ պայքարում էին: Դավիդը ընտրեց վերջինին, քանի որ Ավստրիայում է ծնվել:
Կալիդու Կուլիբալի
Կալիդու Կուլիբալին ծնվել է Ֆրանսիայում, որտեղ նա կատարել է ֆուտբոլի իր առաջին քայլերը: Նրա ծնողները Սենեգալից են, մայրը աշխատում էր որպես հավաքարար, իսկ հայրը` գործարանի աշխատող:
Սենեգալականից բացի, Կալիդուն ունի նաև ֆրանսիական անձնագիր, ինչը նրան թույլ տվեց կարիերա սկսել աշխարհի կրկնակի չեմպիոնների թիմում, բայց նա ընտրեց իր ծնողների հայրենիքը:
Միրալեմ Պյանիչ
Միրալեմ Պյանիչը ծնվել է Բոսնիայի և Հերցեգովինայի Տուզլա քաղաքում: Ծնողները Ֆախրուդինն ու Ֆատիմա Պյանիչն են: 1992-ին բոսնիական պատերազմի պատճառով Միրալեմ ընտանիքը ստիպված եղավ տեղափոխվել Լյուքսեմբուրգ, որտեղ Միրալեմը սկսեց իր ֆուտբոլային կարիերան: 2006 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Պյանիչը նույնիսկ խաղաց Լյուքսեմբուրգի ազգային հավաքականի կազմում:
Ջեյդոն Սանչո
Ջեյդոն Սանչոյի ծնողները Տրինիդադ և Տոբագոյից են, բայց տեղափոխվել են Լոնդոն 20-րդ դարի վերջին: Ինքը՝ Ջեյդոնը, ծնվել է Քամբերվելի շրջանում, բայց իր ամբողջ մանկությունն անցկացրել է Քեննինգթոնում, որտեղ ամեն օր ֆուտբոլ էր խաղում դպրոցից հետո:
Ռահիմ Ստերլինգ
Ռահիմ Ստերլինգը ծնվել է Ջամայկայի մայրաքաղաք Քինգսթոնում: Նրա հայրը գնդակահարվել է:
«Երբ ես 2 տարեկան էի, հայրս գնդակահարվեց: Ես խոստացա, որ կյանքումս երբեք զենքի չեմ դիպչի, ես աջ ոտքով եմ կրակում»,-պատմել է Ստերլինգը:
Ռահիմը ինքնաձիգի դաջվածք ունի աջ ոտքի վրա: Երբ Ստերլինգը 5 տարեկան էր, նրա մայրը Լոնդոնում աշխատելու հրավեր ստացավ: Այնտեղ՝ «Քուինզ Պարկ Ռեյնջերսի» ակադեմիայում թիմի ապագա աստղը սկսեց ֆուտբոլ խաղալ:
Լիոնել Մեսսի
Լիոնել Մեսսին ծնվել է արգենտինական Ռոսարիո քաղաքում: Հոր` Խորխե Հորացիո Մեսսիի նախնիները գալիս են իտալական Անկոնա քաղաքից: Իսկ նրա մայրիկի նախնիները Կատալոնայից էին:
Իտալիայի օրենքների համաձայն, Լիոնելը կարող էր ձեռք բերել Իտալիայի քաղաքացիությունը՝ պայմանով, որ նրա նախնիներից ոչ մեկը երբևէ չհրաժարվի իր քաղաքացիությունից: Որքանով մենք գիտենք, նրա նախնիները չեն հրաժարվել քաղաքացիությունից, ինչը միանգամից հնարավորություն է տվել Մեսսիին խաղալ այլընտրանքային թիմի կազմում: Հայտնի չէ, արդյո՞ք իտալացիները փորձել են հրավիրել Լիոնելին, բայց իսպանացիները նման փորձ արեցին, ինչը հաստատեց Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն.
«Մեսսին կուժեղացներ Իսպանակայի հավաքականը: Ես գիտեմ, որ ֆեդերացիան ամեն ինչ արել է դրա համար: Մեսսիին փորձում էին համոզել խաղալ Իսպանիայի հավաքականում, բայց նա անընդհատ հրաժարվում էր: Նա ասում էր, որ ցանկանում է խաղալ իր երկրի ազգային հավաքականում:
Եթե Մեսսին խաղար մեր թիմի համար, ապա դա անպայման կօգներ նրան, այլ ոչ թե կխանգարեր: Մեսսին Մեսսին է, նա միակն է: Ես չգիտեմ, թե արդյոք մենք ավելի շատ կհաղթեինք նրա հետ, թե ոչ, բայց մենք վստահաբար չէինք տուժի:
Եթե երազանքների մասին խոսենք, ես կցանկանայի աշխատել Իսպանիայի հավաքականի կազմում Լիոնել Մեսսիի հետ: Ես հաջողակ եմ եղել, քանի որ աշխատել եմ մեծ և զարմանալի ֆուտբոլիստների հետ, բայց Մեսսին նրանցից ավելի վատը չէ, կամ նույնիսկ ավելի լավն է»,- ասել է Դել Բոսկեն:
Մաուրա Իկարդի
Իր արմատների շնորհիվ Մաուրո Իկարդին կարող էր խաղալ Իսպանիայի և Իտալիայի հավաքականների համար: Չնայած Արգենտինայի հավաքականում հարձակվողների առատությանը, Մաուրոն ինքը չի ափսոսում իր ընտրության համար.
«Ես երազում էի Արգենտինայի հավաքականիխաղաշապիկը կրելը, այնպես որ չեմ ափսոսում, որ մերժեցի Իտալիայի հավաքականի առաջարկը: Ես գիտեմ, որ Ալբիսելեստեն ունի աշխարհի լավագույն հարձակվողները, բայց, այնուամենայնիվ, ես դեռ երիտասարդ եմ և շատ հանգիստ եմ այս իրավիճակում:
Իսպանացիները նույնպես փորձեցին, նրանք զանգեցին հայրիկիս, բայց, ինչպես ասացի, ես միշտ ցանկացել եմ խաղալ Արգենտինայի համար»,-ասել է Իկարդին:
Սիրարփի Աղաբաբյան