«Միսս Մոսկվա» մրցույթի հաղթող Օքսանա Վոևոդինան անդրադարձել է իր և Մալայզիայի նախկին թագավոր Մուհամմադ V-ի ամուսնալուծությանը։ Այդ մասին նա գրել է Instagram-ի իր էջում։ Նրա խոսքերով՝ չի կարող ասել, թե ինչու է ամուսնալուծվել, քանի որ չի ուզում ոչ մեկին վնասել։
«Հնարավոր է, երբ ճշմարտությունը պատմեմ, ինձ լավ կզգամ։ Բայց չեմ ուզում ոչ մեկին վնասել»,- գրել է Վոևոդինան։
Նա նաև նախկին ամուսնու հետ լուսանկար է հրապարակել։
https://www.instagram.com/p/B13XSGOCBYT/







