
«Ռոման» պատրաստվում է դիմավորել Հենրիխ Մխիթարյանին:
Ինչպես իր թվիթերյան էջում տեղեկացնում է իտալացի լրագրող Ջանլուկա դի Մարցիոն, երեկ տեղի ունեցած արագ բանակցություններից հետո «Արսենալն» ու «Ռոման» համաձայնության են հասել Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի հարցում: Լրագրողը նշում է, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստն արդեն Հռոմի ճանապարհին է:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռոմայի» մարզական տնօրեն Ջանլուկա Պետրաչին է ձևակերպել տրանսֆերը՝ մեկ տարվա վարձակալությամբ ու հետո ամբողջական տրանսֆերը գնելու հնարավորությամբ:
Մխիթրայանը «Արսենալի» կազմում այս մրցաշրջանում 3 հանդիպման է մասնակցել: