Այս տարի մեր ակումբները շատ լավ խաղացին եվրոլիգաներում ու ըստ էության տեղի ունեցան երեք լուրջ իրադարձություններ, որոնք ընկալելու համար պետք է հուզականությունը մի կողմ դնել: Նախ պատմության մեջ առաջին անգամ հայկական ակումբը դուրս եկավ եվրոպալիգայի խաղարկության փյելօֆ փուլ ու ընդամենը 11 մետրանոց հարվածաշարով դուրս մնաց խմբային փուլ մտնելուց: «Արարատ Արմենիա»-ն ստիպեց հարյուր հազարավոր հայերի գամվել հեռուստաէկրաններին, շուրջ 1000 հայերի Եվրոպայի տարբեր հատվածներից գալ Լյուքսեմբուրգ, իսկ Երևանում և մարզերում ուղղակի անշլագներ էին բացօթյա սրճարաններում ու ֆանզոնաներում: Դա ուղղակի վայլել էր պետք: Այս թիմը իսկապես մեծ բան արեց ոչ միայն իրենց համար, այլ ավելի շատ երեխաների մղեց դեպի ֆուտբոլային երազանք, միաժամանակ բարձրացնելով հայկական ֆուտբոլի միջազգային վարկանիշը:
Մյուսը՝ «Փյունիկ»-ն էր, որը պայքարից դուրս թողեց Չեխիայի նման ուժեղ առաջնությունը ներկայացնող «Յաբլոնեց»-ին, ինչին շատ քչերն էին հավատում: Ցավոք հաջորդ փուլում հանդիպեց այդ շրջանի ամենաուժեղ ակումբին՝ Անգլիայի պրեմեր լիգան ներկայացնող «Վուլվերհեմփթոն»-ին, որից պարտություններ են կրել անգլիական գրեթե բոլոր գրանտ ակումբները:
Շատ ուրախալի էր հայկական մյուս ակումբի՝ «Ալաշկերտի» խաղը, ով կարողացավ մրցակցի հարկի տակ պարտության մատնել ռումինական լեգենդար ու շատ հզոր «Ստյաուա»-ին:
Սրանք ազդակներ են, որ հայակական թե ակումբային թե տարբեր տարիքային հավաքականները, թե կանանց ֆուտբոլն աճում է: Առջևում լուրջ հաղթանակներ են լինելու, մարզերից համալրումներ կլինեն ու շատ տաղանդավոր երեխեք կբացահայտվեն: Կարևորը` պայմանները ստեղծվում են, ու դա չի կարող լավ արդյունքի չհանգեցնել:
Զոհրապ Եգանյանի ֆեյսբուքյան էջից: