Հովհաննես Ավետիսյան. «Գժվել կարելի ա, որ այս տրիվիալ հակադրությունը 21-րդ դարի գիտելիքներով դեռ չենք կարողանում գիտակցել»
Advertisement 1000 x 90

Հովհաննես Ավետիսյան. «Գժվել կարելի ա, որ այս տրիվիալ հակադրությունը 21-րդ դարի գիտելիքներով դեռ չենք կարողանում գիտակցել»

Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանի հրապարակումը.

«Մարդիկ կլոգերով` փայտյա սապոգներով (հայերեն տարբերակը սպանում ա` ճտքավոր կոշիկ) երկրի գյուղատնտեսությունը աշխարհում երկրորդն են դարձրել` արտահանման ծավալներով:
Իսկ մենք թիթեռ ենք դեռ նկարում, մասնավորապես մի թիքա հողակտորի վրա համ հանք ենք ուզում, համ գյուղատնտեսություն, համ էլ տուրիզմ: Գժվել կարելի ա, որ այս տրիվիալ հակադրությունը 21-րդ դարի գիտելիքներով դեռ չենք կարողանում գիտակցել:
Նաև սա ա պատճառը, որ գյուղատնտեսությունը գերակա ճյուղ հայտարարելու տարում այն 8.5% անկում է ապրում (2018 թ.), իսկ ոչ ոք չի էլ փորձում հասկանալ բա ինչ եղավ, ինչն ա պատճառը: Դե կարևորը ՏԱՑ-ն ու ՀՆԱ-ն են:

Ամբողջ Նիդերլանդների տարածքը պատված ա մարդու կողմից կառուցված ջրային ուղիներով` կանալներով (տրանսպորտային կանալները առանձին պատմություն են): Սրանք ապահովում են ամբողջ տարածքի ոռոգումը և փարթամ բուսականությունը ու հնարավորություն տալիս գյուղատնտեսության առանց խոչընդոտ զարգացման: Մարդիկ հասել են էնտեղ, որ անասնագլխի քանակները արհեստականորեն են կրճատում, որ կլիմայի փոփոխության պահանջներին բավարարեն:

Իսկ մենք ինչ ենք անում, ջրի երկրում, հանքերով ջրերը աղտոտում ենք, մնացածն էլ տալիս ենք օլիգառլախիային, ասենք օրինակ Արարատում, որ իր հողատարածքները ոռոգի, ջհանդամ թե գյուղացին ջուր չունի»:



Նման նյութեր