
Երբ աշխատանքից հեռացնում են ստեղծող ու կառուցող ղեկավարի, ով աշխատում էր միայն կենտրոնի զարգացման ու բարգավաճման նպատակով:
Հեռացնում են … առանց որևէ պատճառի:
Հեղափոխությունից հետո մեր կենտրոնում բավականին ինտենսիվ ստուգումներ էին: Ի՞նչ էին կորցրել ու ի՞նչ էին փնտրում: Արդյունքը՝ 0 թերացումներ, 0 չարաշահումներ, 0 խախտումներ:
Ու դրանից հետո հեռացնում են մի մարդու, ով գիշերն ու ցերեկը մեկ արած, սեփական եռանդի ու սեփական առողջության, սեփական միջոցների շնորհիվ միայն օրեցօր զարգացնում ու կատարելագործում էր կենտրոնը:
Էսօր նախարարության մի շարք աշխատակիցներ չկարողացան որևէ, թեկուզ կիսատ բացատրություն տալ հեռացման համար:
Հիմա տվեք բացատրություն՝ եթե ունեք: Ասեք՝ սև ա կամ սպիտակ ա, միթե արդեն մարդու աշխատանքը ու կատարածը չի գնահատվում:
Մի՞թե սա է սիրո ու համերաշխության հեղափոխությունը:
Մհեր Կոստանյան
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի վիրաբույժ