Բահամներում առնվազն հինգ մարդ Է զոհվել «Դորիան» փոթորկի պատճառով
Advertisement 1000 x 90

Բահամներում առնվազն հինգ մարդ Է զոհվել «Դորիան» փոթորկի պատճառով

Բահամյան կղզիներում առնվազն հինգ մարդ Է զոհվել «Դորիան» փոթորկի պատճառով: Սեպտեմբերի 2-ին այդ մասին հայտնել Է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով Բահամյան Կղզիների Համագործակցության վարչապետ Հյուբերտ Մինիսին:

Վարչապետի խոսքով՝ արշիպելագի հյուսիսի Աբակո կղզում մինչ այս պահը տարերքի զոհ Է դարձել առնվազն հինգ մարդ:

Տեղական ժամանակով սեպտեմբերի 3-ի առավոտյան փոթորիկը, որի ուժն այժմ հասել Է 4-րդ կատեգորիայի ըստ Սաֆիր-Սիմփսոնի սանդղակի, փորձագետների գնահատումներով՝ պետք Է մոտենա ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի ափին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Նման նյութեր