Փոշմանել եմ, որ Ռաֆայել Երանոսյանին եմ ընտրել. Գոռ Կիրակոսյանը՝ «Ազնիվ գողեր»-ը նոր ֆիլմի մասին. asekose.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Փոշմանել եմ, որ Ռաֆայել Երանոսյանին եմ ընտրել. Գոռ Կիրակոսյանը՝ «Ազնիվ գողեր»-ը նոր ֆիլմի մասին. asekose.am

«Մեծ պատմություն փոքր քաղաքում», «Կորած մոլորվածը Հայաստանում», Քայլ ձիով» ֆիլմերիամերիկաբնակ ռեժիսոր Գոռ Կիրակոսյանը սեպտեմբերի 19-ին, Երևանում ներկայացնելու է իր նոր՝«Ազնիվ գողեր»-ը ֆիլմը: Ըստ ռեժիսորի՝ ֆիլմը, թեև երևանցիների մասին է, սակայն այն ազգությունչունի, քանի որ այն կարող են հասկանալ աշխարհի տարբեր ծայրերում գտնվող մարդիկ: Asekose.am-ը զրուցել է ռեժիսորի հետ՝ ֆիլմի ստեղծման, դերասանական կազմի ընտրության, ՌաֆայելԵրանոսյանին ընտրելու հարցում «սխալվելու» մասին և ոչ միայն:

90%-ով ստացել եմ այն, ինչ պատկերացրել էի

«Ազնիվ գողեր»-ը ֆիլմի գաղափարն իմն է, իսկ սցենարն արդեն գրել ենք «Դեմք» շոուի անդամներիհետ, ովքեր իմ ընկերներն են: Այս ֆիլմի գաղափարն առաջացել էր դեռ 2014թ.-ին: Երկար ժամանակոչինչ չէի անում այս սցենարի վրա, պարզապես փորձում էի պատմությունն ի մի բերել, որից հետո միօր նստեցի և սկսեցի գրել ֆիլմի սինոփսիսը, որը բավական երկար աշխատանք էր, որովհետևցանկանում էի այնպես անել, որ բոլոր կերպարների բնավորություններն օրգանիկ լինեին և իրական:Հետո որոշ ժամանակ անց նորից փոփոխություններ արեցի ու արդեն ներկայացրի «Դեմք» շոուի տղաներին, նրանց էլ շատ հավանեցին և սցենար գրելու որոշում կայացրինք: Ինչի վրա էլ բավականերկար աշխատեցինք, որպեսզի այն մեր ցանկացածը լինի՝ պատմությունը չունենա թույլ կողմեր, հումորային հատվածները շատ լինեն: Շատ ոգևորված եմ վերջնական արդյունքից, բոլորս էլ գիտենք,թե որքան բարդ է ֆիլմ նկարահանելը, քանի որ այնպես չէ, որ ամեն ինչ մեր ցանկացածի պես է լինում:Սա արդեն իմ 5-րդ ֆիլմ է, կարող եմ ասել, որ 90%-ով ստացել եմ այն, ինչ պատկերացրել էի, իսկկարծիք կա, որ եթե 70%-ով էլ ստացվում է պատկերացրածդ, ուրեմն՝ ֆիլմն արդեն հաջողված է:

Ֆիլմն ասելիք չունի

«Ազնիվ գողեր»-ը հատուկ հաղորդագրություն ու ասելիք չունի, այն ավելի շատ «popcorn» ֆիլմ է, այսինքն՝ զվարճանքի համար է նախատեսված: Ես հենց այդպիսի ֆիլմ էլ ցանկանում էի նկարահանել, որ հանդիսատեսը գա, «popcorn» ուտի, զվարճանա և լավ տրամադրությամբ հեռանա դահլիճից, 1 ժամ 40 րոպե իր հոգսերից կտրվի: Չունենալով հատուկ հաղորդագրություն՝ «Ազնիվ գողեր»-ը տարբերվում է՝ պատմությունը ներկայացնելու մոտեցմամբ, նկարահանման ոճով, մոնտաժով: Կարող եմ վստահաբար ասել, որ ֆիլմն ունի շատ օրիգինալ ոճ, այն նաև տարբերվում է իմ նկարահանած մնացած ֆիլմերից:

…Դերասաննների ընտրությունը միշտ կատարվում է իմ կողմից, միշտ փորձում եմ գտնել դերասանների, ովքեր կհամապատասխանեն այն կերպարներին, որոնց մասին մենք գրել ենք սցենարում: Կային դերասաններ, ում հետ ես նախկինում աշխատել էի, իհարկե, կային նաև մարդիկ, որոնց հետ երբեք չէի աշխատել: Փորձում էի գտնել դերասաններ, որոնց հետ ինքս չեմ աշխատել, նոր դեմքեր էի նաև ցանկանում տեսնել, քանի որ ինձ էլ հետաքրքիր նրանց հետ աշխատելը: Կարող եմ ասել, որ ինձ զարմացրել է Ռաֆայել Երանոսյանը, նա նոր և շատ հետաքրքիր մոտեցում բերեց կերպարին, միաժամանակ, նաև հաճելի չէր, քանի որ Ռաֆայելը շատ էր խոսում նկարահանման տաղավարում ու անընդհատ խանգարում էր(կատակում եմ): Մի քիչ փոշմանել եմ, որ նրան եմ ընտրել, բայց նաև ուրախ եմ, որ նա ֆիլմում նկարահանվել է:

Ամբողջությամբ՝ asekose.am



Նման նյութեր