Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հույս ունի, որ Վրաստանի նոր կառավարությունն առաջիկա տասն օրվա ընթացքում կձեւավորվի եւ իր համար հստակ կլինի աշխատանքի դաշտը:
Այդ մասին դեսպանն ասաց խորհրդարանում` Ազգային ժողովի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի բաց հատվածում: Տեղեկացնենք, որ դեսպանների հետ քննարկումները նաեւ փակ ձևաչափ էին ենթադրում, որին լրագրողները չէին մասնակցում: Հիշեցնենք, երեկ Վրաստանի վարչապետը հրաժարական էր տվել:
«Մեր վարչապետը ընկերություն անել գիտի»,- հայտարարեց Ռուբեն Սադոյանը` հավելելով, որ ՀՀ վարչապետը Վրաստանի նախկին վարչապետի հետ ընկերական հարաբերություններ ուներ, իսկ անձնական հարաբերությունները մեծ դեր են խաղում:
Ամբողջությամբ՝ aravot.am