Անընչության մասին
Advertisement 1000 x 90

Անընչության մասին

Ոմն մեծահարուստ եղբայր աղաչում էր ծերին, որ իրենից մի բան վերցնի իր կարիքների համար: Ծերն ասաց. «Ես որևէ բանի կա­րիք չունեմ, ինձ բավական են իմ ձեռքերն ու նրանց գործերը»: Իսկ մեծահարուստը համառորեն աղաչում էր, որ մի բան վերցնի: Ծերն ասաց. «Դա ինձ համար կրկնակի ամոթ է, եղբա՛յր, նախ` որ վերցնեմ այն, ինչ իմը չէ, և երկրորդ` որ ուրիշի ունեցվածքով բարեգործու­թյուն անեմ և փքվեմ»: Եվ ոչինչ չվերցրեց նրանից, իսկ մեծահա­րուստը զարմացավ` տեսնելով նրան Աստծով զորացած և որևէ բանի անկարոտ:

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

surbzoravor.am