Ֆիլիպինների Փալավան կղզու ձկնորսը գտել է մարգարիտ, որը հավակնում է աշխարհում ամենամեծի կոչման և, ենթադաբար, արժե մոտ 100 մլն դոլար։ Տղամարդն այն ջրից հանել էր 10 տարի առաջ, սակայն չի իմացել դրա իրական արժեքը։
Ինչպես հայտնում է պարբերականը՝ Պուերտո-Պրինսեսա քաղաքի բնակիչը հայտնաբերել էր քարը 2006 թվականին փոթորկի ժամանակ, նրա նավակը դիպել էր հսկա սադափափայլ գոյացության։ Նա 34 կգ քաշով մարգարիտը թաքցրել էր անկողնու տալ՝ համարելով այն թալիսման։
Ֆիլիպինցին որոշել էր ցույց տալ մարգարիտն այլ մարդկանց միայն այն ժամանակ, երբ խեցին այրվել է։ Ձկնորսն այն տարել է զբոսաշրջության հարցերով մունիցիպալ վարչություն։
Մարգարիտը չափսերով ու քաշով 5 անգամ գերազանցում է նախկին ռեկորդակրին, գրում է Malaysian Digest-ը։