
Հանրայինը հրապարակեց «Դեպի մանկական Եվրատեսիլի» նախագծի մասնակիցները երգերը: Այս տարի մասնակիցների ցանկում է նաև Անի Աթայանը, ով հանրությանը հատկապես հայտնի է՝ որպես տաղանդավոր պատանի երաժիշտ:
Հիշեցնենք, որ Անին մի շարք միջազգային և հանրապետական մրցույթների ու փառատոների դափնեկիր է:
Անին Հայաստանը ներկայացրել էր նաև «Սերունդների մեղեդիներ» միջազգային երաժշտական փառատոնում և ելույթ ունեցել Ռուսաստանի Նախագահական սիմֆոնիկ նվագախմբի հետ Կրեմլի մեծ պալատի Գեորգիևյան դահլիճում:
Անի Աթայանը մրցույթին կներկայանա իր հեղինակած երգով: Տեսահոլովակի համար ընտրվել է սև ու սպիտակ ոճը, որը լավագույնս ընդգծում է Անիի քնքուշ կատարումը:
ԱՆՈՒՇ ՄԽԻԹԱՐՅԱՆ