Հայաստանում քամու ուժգնացում է կանխատեսվում
Advertisement 1000 x 90

Հայաստանում քամու ուժգնացում է կանխատեսվում

Սեպտեմբերի 4-5-ը Հայաստանի առանձին շրջաններում, 6-8-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը և հավելում, որ ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանի էական փոփոխություն չի կանխատեսվում։

Երևանում սեպտեմբերի 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-8-ը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Մայրաքաղաքում գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը կիջնի մինչև +12 աստիճան, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի 27–29 աստիճան տաքություն։



Նման նյութեր