
Թբիլիսիի քաղաքագլուխ Կախա Կալաձեն անընդունելի Է համարել այն խոսակցությունները, թե Վրաստանին անհրաժեշտ չեն զբոսաշրջիկներ Ռուսաստանից: «Այն, ինչ ասում են, օրինակ, իբր մեզ պետք չեն ռուս զբոսաշրջիկներ, թող մեզ մոտ չգան Ռուսաստանից. այդ վերաբերմունքը կտրականապես անընդունելի Է:
Դա այն Է, ինչ ասում Է մանր քաղաքական խումբը: Ընդհակառակը, մենք պատրաստ ենք զբոսաշրջիկներ ընդունելու ցանկացած երկրից: Նանց անվտանգությունն ինչպես քաղաքում, այնպես Էլ երկրում առավելագույնս կապահովվի»,- մեջբերում Է Sputnik գործակալությունը Կալաձեի խոսքը քաղաքային կառավարության նիստում: Վրաստանը 2019 թվականի ամռանը կորցրեց ռուսաստանցի զբոսաշրջիկներին այն բանից հետո, երբ Թբիլիսիում բողոքի ակցիաների ֆոնին Ռուսաստանի ղեկավարությունը որոշում ընդունեց դադարեցնել ուղիղ ավիաչվերթները Վրաստանի հետ: Վրաստանի վիճակագրության տվյալներով՝ անցյալ տարի երկրում յուրաքանչյուր հինգերորդ զբոսաշրջիկը (21 տոկոս) եղել Է Ռուսաստանից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: