Կարիճ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները դաժան են այնքան ժամանակ, քանի դեռ չեն կարողացել ամբողջությամբ հասկանալ ձեզ: Մարդու առաջ անկեղծանալու համար Կարիճները նախ պետք է ճանաչեն նրան: Նույնիսկ ամուսնության ընթացքում ժամանակ առ ժամանակ կարող են օտարվել: Կարիճներին կարող են հասկանալ միայն իրենք, ընդ որում, ոչ միշտ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարող են արտահայտել իրենց զգացմունքները, բայց նրանց անկանխատեսելիությունը փչացնում է հարաբերությունները: Կարիճին սիրելու համար համբերություն է հարկավոր:
Կարիճների անկումներն ու վերելքները կարող են անվերջ շարունակվել, նույնիսկ, եթե ընտանիք և երեխաներ ունեն: Ամենայն հավանականությամբ, կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն այդպես էլ չեն կարողանա նորմալ սիրել ձեզ: Բացի այդ՝ նրանք դանդաղ են սիրահարվում:
Երկվորյակներ: Կարող են ռոմանտիկ լինել, խոսել զգացմունքների մասին, սակայն քայլեր անել, որոնց հիմքում եսասիրությունն է: Հաճախ են ստում, դավաճանում: Երբ Երկվորյակները գտնում են այն մարդուն, ում հետ ցանկանում են կապել ամբողջ կյանքը, անում են հնարավոր ամեն բան, որ հարաբերությունները բուռն լինեն, բայց այդ պոռթկումն արագ է հանգչում:
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները դինամիկ են, հազվադեպ են ցանկանում երեխաներ ունենալ, ամուսնանալ, միօրինակ օրեր ունենալ: Եթե կարողանաք երկար ժամանակ վառ զգացմունքներով ապահովել Երկվորյակներին, նրանք չեն հոգնի ձեզնից: Ցավոք, այսպիսի հարաբերություններում ստիպված եք լինելու ջանքեր գործադրել երկուսի փոխարեն. Երկվորյակները սիրում են ստանալ, ոչ թե տալ: Ստիպված կլինեք սովորել, որ բոլոր ջանքերի գործադրումն ընդունվելու է՝ որպես պարտականության կատարում: Երկվորյակները վախենում են պատասխանատվությունից, այդ պատճառով միշտ արդարացումներ են որոնում:
Այծեղջյուր: Աշխատասեր են, երբեմն ժամանակը չի բավականացնում սիրո համար: Նույնիսկ, երբ Այծեղջյուրները կարողանում են գտնել երկրորդ կեսին, նրանցից հարկավոր չէ զգացմունքների արտահայտման սպասել: Կարող են մանրախնդիր լինել, պարզապես մոռանալ այն մասին, որ իրենց սիրում են: Այծեղջյուրները խորասուզվում են անձնական գործերի մեջ՝ մոռանալով մտերիմների մասին: Բացի այդ՝ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարող են ձանձրալի լինել, ինչը նշանակում է, որ ստիպված եք լինելու ինքներդ կրակ հաղորդել հարաբերություններին:
Այծեղջյուրները կամակոր են, ավելի լավ է չվիճել նրանց հետ, քանի որ վեճում հաղթելը պարզապես իրատեսական չէ:
Ջրհոս: Պաշտում են ազատությունը: Նրանց թեթև սեր է հարկավոր՝ առանց պատասխանատվության: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները միշտ կօգնեն երկրորդ կեսին, կաջակցեն նրան, բայց չեն հանդուրժի վատ վերաբերմունքն իրենց հանդեպ: Ջրհոսները կարողանում են սիրել, բայց միայն հարաբերությունների սկզբնական շրջանում: Երբ հարաբերությունների «քաղցր» շրջանն ավարտվում է, Ջրհոսները ձանձրալի մարդու են վերածվում:
Ջրհոսները գնահատում են մարդկանց, բայց արագ են սառում:
Նյութը Moimozg.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը