Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու օգոստոս ամսվա աշխատավարձը կազմել Է մոտավորապես հազար դոլար, իսկ նրա գրասենյակի ղեկավարությունն այս ամիս առաջին անգամ աշխատավարձ Է ստացել: Այդ մասին հայտնել Է գործերի պետվարչությունը՝ պատասխանելով «Ուկրաինսկիե նովոստի» գործակալության հարցմանը:
Նախագահի գրասենյակի ղեկավարությունը երեք ամիս աշխատել Է անվճար:
«Ուկրաինայի նախագահ Վ.Զելենսկուն 2019 թվականի օգոստոսին աշխատավարձ Է հաշվեգրվել պաշտոնեական դրույքի չափով՝ 28 հազար գրիվնա (մոտավորապես 1,1 հազար դոլար՝ ազգային բանկի փոխարժեքով): Աշխատավաարձի այլ բաղադրիչներ (հավելավճարներ, պարգեւավճարներ եւ այլն) նախագահի համար սահմանված չԷ»,-ասված Է պետվարչության պատասխան գրության մեջ, որի ֆոտոպատճենը հրապարակել Է գործակալությունը:
Ընդ որում՝ հաշվեգրված աշխատավարձից 5,4 հազար գրիվնա (մոտավորապես 200 դոլար) վճարվել Է որպես հարկեր ու տուրքեր, ուստի օգոստոս ամսվա համար Զելենսկին ստացել Է 22,5 հազար գրիվնա (մոտավորապես 890 դոլար):
Նախագահի դիվանատան ղեկավար Անդրեյ Բոգդանի աշխատավարձը կազմել Է 39,8 հազար գրիվնա (գրեթե 1,6 հազար դոլար), հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: