Փաշինյանին աջակցող հեղափոխական ակտիվիստը ԱՄՆ–ում մեղադրվում է մանկապղծության մեջ. tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Փաշինյանին աջակցող հեղափոխական ակտիվիստը ԱՄՆ–ում մեղադրվում է մանկապղծության մեջ. tert.am

Ինչպես գրում է tert.am-ը, ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում բնակվող իրավապաշտպան, հետաքննող լրագրող, Policy Forum Armenia (PFA) վերլուծական կենտրոնի անդամ Արա Մանուկյանը (Ara K. Manoogian) մեղադրվում է մանկապղծության մեջ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է օգտատեր Րաֆֆի Շիշոյեանը:

Արա Մանուկյանին 2019 թվականի օգոստոսի 6-ին մեղադրանք է առաջադրվել սեռական հանցագործության, մասնավորապես, մանկապղծության համար: «Սա հրապարակային գրառում և կոչ է բոլոր մարդկանց և կազմակերպություններին՝ իրենց հարաբերությունները սեռական բնույթի հանցագործ Արա Մանուկյանի հետ վերանայելու և իրենց երեխաներին անվտանգ պահելու համար»,- գրել էր ֆեյսբուքյան օգտատերը:

Ավելի մանրամասն՝ tert.am