Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովն այսօր հերթական փակ նիստն է անցկացրել: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում նիստից մանրամասներ չհաղորդեց, սակայն նշեց՝ հանձնաժողով հրավիրվել և հրավիրվելու են բոլոր նրանք, ովքեր կարող են իրենց տված տեղեկություններով հարստացնել իրենց աշխատանքները:







