Ի՞նչ էր անում իտալացին առավոտյան ժամը 5-ին Երևանի ծայրամասում. գաղտնիքը կբացեն հզոր համերգի ժամանակ. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Ի՞նչ էր անում իտալացին առավոտյան ժամը 5-ին Երևանի ծայրամասում. գաղտնիքը կբացեն հզոր համերգի ժամանակ. armeniasputnik.am

Արվեստը Հայաստանի և Իտալիայի ժողովուրդների շփման ևս մեկ ճանապարհն է։ Այս մասին Երևանում իտալական մշակույթի երեկոյի առիթով կազմակերպված մամուլի ասուլիսին լրագրողներին հայտնեց Հայաստանում Իտալիայի դեսպան Վինչենցո դել Մոնակոն։

Արվեստի սիրահարները կարող են այդ միջացառմանը ներկա գտնվել շաբաթ` սեպտեմբերի 7-ին։ Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում իտալացի դիրիժոր Մարիո Լեոտտան ելույթ կունենա Երևանի կամերային երաժշտության տան նվագախմբի հետ։ Համերգի մենակատարը կլինի սաքսոֆոնահար Մարկո Ալբոնետին, իսկ ամբողջ երեկո, համերգին զուգահեռ, հանդիսատեսը կկարողանա մեծ էկրանին տեսնել նկարիչ Ֆրանց Չերամիի գունային ինստալյացիաները։

Դիրիժոր Մարիո Լեոտտան իտալական օպերայի հավատարիմ ծառան է։ «Իհարկե, ես սիրում եմ նաև սիմֆոնիկ երաժշտություն, սակայն սիրտս օպերային է պատկանում։ Այստեղ Վերդիի, Ռոսինիի, Պուչինիի երաժշտությամբ և արիաներով կարելի է մարդկային բոլոր հույզերը փոխանցել այնպես, ինչպես հնարավոր չէ ոչ մի այլ ձևով»,–խոստովանում է նա։

Ժամանակին, ավելացրեց Լեոտտան, իրեն պատիվ է վիճակվել աշխատելու ժամանակակից բացառիկ դիրիժորներից մեկի` մաեստրո Կլաուդիո Աբադոյի մոտ։ Նրա ղեկավարության տակ Լեոտտան նվագախմբում ալտ է նվագել։ Նա ստեղծագործական երեկոներ է ունեցել նաև այլ հիասքանչ դիրիժորների հետ՝ Ռիկարդո Մուտիի (որը ղեկավարում էր Լոնդոնի ֆիլհարմոնիան, այնուհետև գրեթե 20 տարի` «Լա Սկալա» թատրոնը) և Դոնատո Ռենցետիի։ Աշխատել է նաև էստոնացի դիրիժոր Պաավո Յարվիի հետ, որին համարում է նորագույն ժամանակի լավագույն դիրիժորներից մեկը։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am