Հնդկաստանում կինը երկվորյակ է ծննդաբերել 74 տարեկան հասակում
Advertisement 1000 x 90

Հնդկաստանում կինը երկվորյակ է ծննդաբերել 74 տարեկան հասակում

Հնդկաստանի Անդհրա Փրադեշի նահանգի բնակչուհին, որը հղիացել է արտամարմնական բեղմնավորման միջոցով,ծննդաբերել է երկու աղջիկների: Այդ մասին գրել է Hindustan Times թերթը:

Ինչպես հայտարարել է հիվանդանոցի տնօրենը, Էրամաթի Մանգայաման ծննդաբերել է կեսարյան հատման միջոցով: «Վիրահատությունը հարթ է անցել: Թե՛ մայրը, թե՛ նորածիններն առողջ են եւ ոչ մի կարգի բարդություններ չունեն»,- ասել է նա:

Ինչպես նշվում է, Մանգայաման չի կարողանա կրծքով կերակրել երեխաներին, նրանք կաթ կստանան դոնորական կաթի բանկից: Տնօրենի խոսքով՝ տարեց կինը կարողացել է երեխաներին կրել եւ ծննդաբերել այն բանի շնորհիվ, որ չի ունեցել բժշկական այնպիսի բարդացումներ, ինչպսիք են շաքարախտը եւ հիպերտենզիան:

Մանգայաման եւ նրա 80-ամա ամուսինը՝ Ռայա Ռաոն ամուսնացել են 1962 թվականի մարտի 22-ին: Վերջին 57 տարվա ընթացքում զույգն ապարդյուն փորձում էր երեխա ունենալ:

Սակայն արհեստական բերղմնավորման բուժընթացի շնորհիվ 74-ամյա կինը կարողացել է հղիանալ ընթացիկ տարվա հունվարին: Ավելի վաղ ամենատարեց կինը, որը մայր է դարձել արհեստական բեղմնավորման միջոցով, համարվում էր մի այլ հնդկուհի՝ Օմքարի Փանվարը, որը 2008 թվականի ամռանը երկվորյակ է ծննդաբերել 70 տարեկան հասակում:



Նման նյութեր