Ալեն Սիմոնյանը տխուր գնաց, լուրջ հետ եկավ. ինչ է կատարվում ՔՊ նիստում. armlur.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Ալեն Սիմոնյանը տխուր գնաց, լուրջ հետ եկավ. ինչ է կատարվում ՔՊ նիստում. armlur.am

ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ  Քաղաքացիական պայմանագիր կուսակցության գրասենյակում մեկնարկել է խմբակցության նիստը:

Ներկա է նաև Էդգար Առաքելյանը, ով օրեր առաջ պատգամավորական մանդատը վայր դնելու դիմում էր ներկայացրել:

ArmLur.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ քիչ առաջ շենքից դուրս եկավ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, ասաց առանց մեկնաբանության ու արագ հեռացավ. նա տխուր էր: Քիչ անց նա վերադարձավ՝ ինչ-որ փաստաթղթեր ձեռքին:

«Ժողովուրդ» օրաթերթն այսօր հայտնել էր, որ այս օրերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչեւ ուշ երեկոյան հանդիպումներ ու քննարկումներ է ունենում իր թիմի ներկայացուցիչների հետ: Նախօրեին նման փակ ֆորմատով հանդիպում է ունեցել կառավարության ներկայացուցիչների հետ, որին ուժային կառույցները եւս ներկա են եղել:

Տեղեկացանք, որ նախօրեին իրավապահ համակարգի ներկայացուցիչների հետ բավական երկար ժամանակ քննարկվել է Սահմանադրական դատարանի որոշումը: ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն է հանգստացրել իշխանություններին` վստահեցնելով, թե ՍԴ-ի որոշումը չի կարող ենթադրել Ռոբերտ Քոչարյանի` կալանքից ազատումը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այսօր էլ ՔՊ գրասենյակում է հանդիպում սպասվում արդեն «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ:



Նման նյութեր