Պատմում են, որ մի անգամ Ուինսթոն Չերչիլը ելույթ պետք է ունենար ռադիոյով: Շտապում է: Տաքսի է կանչում, որ արագ տեղ հասցնի:
Խցանումներն արագ հաղթահարած վարորդը նրան դուր է գալիս: Խնդրում է, որ կես ժամ սպասի, իսկ տաքսիստը թե՝ չի կարող, շտապում է, քանի որ ռադիոյով պետք է լսի Չերչիլին:
Մեծ Բրիտանիայի արդեն նախկին վարչապետն իրեն լավ է զգում, նկատելով, որ վարորդն իրեն չի ճանաչել: Այդուհանդերձ, բավական խոշոր գումար է թողնում…
Վարորդը նայում է խոշոր գումարին, անծանոթ Չերչիլին և ասում. «Էդ Չերչիլի հերն էլ անիծած, ես կսպասեմ ձեզ, սըր…»:
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը