15 պատճառ՝ ըստ որի մարդկությունը կվերանա 1 000 տարի անց
Advertisement 1000 x 90

15 պատճառ՝ ըստ որի մարդկությունը կվերանա 1 000 տարի անց

Մարդիկ, իրենք էլ չգիտակցելով, ամեն ջանք գործադրում են, որպեսզի վերացնեն մարդկային ցեղը: onedio-ն ներկայացնում է 15 պատճառ, ըստ որի՝ մարդկությունը կարող է վերանալ 1000 տարի անց:

  1. Գերբնակեցված

Շուտով ամեն ինչ կարող է հանգել նրան, որ մարդիկ ուղղակի տեղ չեն ունենա ապրելու:

  1. Միջուկային արմագեդոն

Այո, այս միրգն արդեն հասել է: Մնում է միայն կոճակը սեղմել:

  1. Հակաբիոտիկները չեն ազդի հիվանդությունների վրա

Չնայած այն բանին, որ վերջերս ամերիկացի գիտնականները ստեղծել են «սուպեր հակաբիոտիկներ», մենք դանդաղ, բայց հաստատուն կերպով գնում ենք դեպի այն ժամանակը, երբ միկրոբները և վարակները կդադարեն վերանալ հակաբիոտիկից:

  1. Գամմա ճառագայթների առկայծում

Հնարավոր է, որ ինչ-որ հեռավոր գալակտիկայում առկայծումը լավագույն ձևով չանդրադառնա մեր մոլորակի վրա:

  1. Մագնիսական բևեռների տեղաշարժում

Տեղաշարժման ազդեցությունը երկրագնդի վրա վերջնականապես ուսումնասիրված չէ, սակայն ոչ ոք չգիտի՝ ինչ կարող է լինել ապագայում:

  1. Կիբեր պատերազմ

Սա ուղղակիորեն կապված է ահաբեկչության հետ և ավելի վտանգավոր է, քան սովորական պատերազմը:

  1. Ռեսուրսների սպառում

Մենք շատ ենք, իսկ ջրի, ածուխի և նավթի պաշարները հավերժ չեն:

  1. Երաշտ

Խմելու ջրի պաշարներն արագ կրճատվում են:

  1. Սով

Գիտնականները պնդում են, որ շուտով մեր մոլորակը չի կարողանա իրեն կերակրել:

  1. Անբավարար բնակչություն

Սկզբում մենք խոսեցինք գերբնակեցման մասին, բայց ի՞նչ կլինի, եթե ամեն ինչ դրա հակառակ պատկերն ունենա: Քաղաքակրթության զարգացման հետ մարդիկ կուզենան ունենալ 1 երեխա, կամ չունենալ ընդհանրապես:

  1. Եկվորների գալուստը

Դեռ չե՞ք հավատում, որ նրանք կան և նույնիսկ կարող են զավթել մեր մոլորակը: Իզուր:

  1. Գլոբալ տաքացում

Հիմա այս մասին այնքան են խոսում, որ նույնիսկ չարժե բացատրել:

  1. Աստերոիդ

Անհնար է պատկերացնել այն աղետները, որոնք կառաջանան աստերոիդի ընկնելուց:

  1. Անհավանական ուժի ցունամի

Կարող է այնպիսի ուժի լինել, որ աստիճանաբար կոչնչացնի ամբողջ մոլորակը:

  1. Անհավանական ուժի հրաբուխ

Ինչ-որ ժամանակ դա հաստատ լինելու է:

Պատրաստեց Անի Գաբուզյանը



Նման նյութեր