Վանա լճի Աղթամար կղզու Սբ. Խաչ եկեղեցում սեպտեմբերի 8-ին տեղի է ունենալու պատարագ
Advertisement 1000 x 90

Վանա լճի Աղթամար կղզու Սբ. Խաչ եկեղեցում սեպտեմբերի 8-ին տեղի է ունենալու պատարագ

Սեպտեմբերի 8-ին, ժամը՝ 11:00-ին Վանա լճի Աղթամար կղզու Սբ. Խաչ եկեղեցում տեղի է ունենալու սուրբ պատարագ:

Այս մասին հայտնում է Պոլսո Հայոց պատրիարքության ֆեյսբուքյան էջը:

Ըստ տեղեկությունների՝ ամենամյա պատարագը կազմակերպվում է Պոլսո Հայոց պատրիարքության կողմից: Այն լինելու է յոթերորդը այն բանից հետո, երբ հայ համայնքին թույլատրվեց տարին մեկ անգամ այդ եկեղեցում պատարագ կազմակերպել: