
Սեպտեմբերի 5-ի երեկոյան Չարենց – Սայաթ-Նովա – Ալեք Մանուկյան – Վարդանանց փողոցներում խցանումները ֆուտբոլային էին: Չարենց – Սայաթ-Նովա խաչմերուկից «Հանրապետական» մարզադաշտ հասնելը ավելի քան 40 րոպե է տևում: Նյարդերը հասել են գագաթնակետին, խաղի մեկնարկին մնում է ընդամենը 20 րոպե, դեռ փորձում ես հաղթահարել մարզադաշտի մուտք տանող ճանապարհի մարդկային կուտակումները, իսկ քեզնից հետո ֆուտբոլասերների շարքերը դեռ գալիս ու գալիս են: